2012թ. Օլիմպիական խաղերի ջահը վաճառվել է 242 հազ դոլարով

17:00 • 21.05.12

eBay առցանց աճուրդում 242 հազ դոլարով վաճառվել է 2012թ. Օլիմպիական խաղերի փոխանցավազքին մասնակցած ջահերից մեկը, տեղեկացնում է «Սքայ նյուզ»-ը:

 

Վաճառքի հանված ջահը պատկանել է Սարա Միլներ Սայմոնդսին: Մարզուհին նշել է, որ վաճառքից ստացված գումարը կծախսի իր հիմնած այգեգործության սիրողական ակումբի զարգացման համար:

 

Նշվում է, որ այս տարվա Օլիմպիական խաղերի ջահերը, որոնց ինքնարժեքը 495 ֆունտ ստեռլինգ է,  փոխանցավազքին մասնակցող մարզիկներին կվաճառվեն 215 ֆունտով: