Պակիստանի կառավարությունը Twitter-ի արգելափակումը հանել է
Պակիստանի կառավարությունը չեղյալ է համարել ավելի վաղ` մի քանի ժամ իրականացված Twitter միկրոբլոգային ծառայության արգելափակումը, հաղորդում է BBC-ն:
Երկու որոշումներն էլ` ինչպես արգելափակման, այնպես էլ ապաարգելափակման վերաբերյալ, ընդունվել են առանց կառավարությակ կողմից որևէ բացատրության:
Ենթադրվում է, որ Twitter միկրոբլոգային ծառայության արգելափակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Twitter-ի տնօրինությունը հրաժարվել է կայքից հանել Մուհամեդ մարգարեին վիավորող ծաղրանկարները:
Ըստ տեղեկությունների խոսքը վերաբերվում է այն հաղորդագրություններին, որոնցում հիշատակվում է 2010թ. Facebook սոցիալական ցանցում իրականացված Մուհամեդ մարգարեի պատկերների մրցույթը, որը իսլամիստների կողմից վիրավորական էր որակվել:
Ավելի վաղ` 2010թ.-ին, երկրի իշխանությունները նույն պատճառով 2 շաբաթով էին արգելափակել Twitter–ը:









