Իտալիայում երկրաշարժի հետևանքով 250 մլն եվրոյի պանիր է ոչնչացել
Անցած կիրակի Իտալիայի հյուսիսում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով 250 մլն եվրո արժողությամբ ավելի քան 300 հազար գլուխ պանիր է վնասվել, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից առավելապես տուժել են պանրի պարմեզան և գրան պադանո տեսակների արտադրության ենթակառուցվածքները: Պանրի յուրաքանչյուր գլուխը կշռել է մինչև 40 կգ:
«Հզոր երկրաշարժը վնաս է հասցրել բազմաթիվ շինությունների` այդ թվում այն պահեստներին, որտեղ պահվում էին պանրի հազարավոր տոննաներ: Սա բավական լուրջ կորուստ է»,- նշել է ոլորտի մասնագետներից մեկը:









