Հայ հրահանգիչները ԳԴՀ–ում կմասնակցեն վարժանքի, ապա կմեկնեն Աֆղանստան

15:20 • 21.05.12

Այսօր տեղի է ունեցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) Հյուսիսային հրամանատարության օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի (OMLT) կազմում ծառայող 5 հայ հրահանգիչների հերթափոխի գործընթացը:


ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հայ հրահանգիչները, մայիսի 21-ից մինչև հուլիս ամիսը, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Զինված ուժերի ուսումնական կենտրոնում բազմազգ օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի անձնակազմի հետ համատեղ կմասնակցեն նախատեղակայման վարժանքի, իսկ հուլիս ամսին կմեկնեն փոխարինելու ս.թ. հունվարից Աֆղանստանում ծառայություն իրականացնող հրահանգիչներին:

 

Օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի առաջադրանքն է պատրաստել Աֆղանստանի ազգային բանակի սպաներին: Այս ծրագիրն իրականացվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության շրջանակներում, որի նպատակն է պատրաստել Աֆղանստանի իշխանություններին ՆԱՏՕ-ի ուժերից երկրի անվտանգության ապահովման առաքելության փոխանցմանը: