70 երեխայի բռնաբարած մանկապիղծը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

19:44 • 21.05.12

Նիդերլանդացի մանկապիղծ Ռոբերտ Միհելսոնսը, ով մսուրում աշխատելու ընթացքում բռնաբարել էր շուրջ 70 երեխայի, Ամստերդամում դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:
 

Ինչպես նշել է դատախազը, մանկապիղծն օգտվել է երեխաների անպաշտպանությունից: Զոհերից մի քանիսն ընդամենը մի քանի ամսական էին:
 

Դատավճիռը կայացնելու ժամանակ 28-ամյա Միհելսոնսը դատավորի վրա ջուր է լցրել և նախատինքի խոսքեր է բազմիցս ասել:
 

Դատարանի որոշմամբ, բանտարկման ընթացքում մանկապիղծը անցնելու է հոգեթերապիայի կուրս: