Լեհական փողոցը գարեջրի «գետի» է վերածվել

13:57 • 21.05.12

Լեհական Վադովիցե քաղաքի փողոցներից մեկում, շրջադարձի ժամանակ, գարեջուր տեղափոխող բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումն ու մեքենան շուռ է եկել, ինչի հետևանքեվ մոտ գարեջրի 2 հազ շիշ մեքենայից դուրս է թափվել, տեղեկացնում է orange.co.uk կայքը:

 

Միջադեպից ոգևորված մյուս վարորդները չեն ցանկացել դատարկ ձեռքերով հեռանալ դեպքի վայրց: Նրանցից շատերը փորձել են «թռցնել» գարեջրի չկոտրված շշերը:

 

Իրավապահները դեպքի վայր ժամանելուց հետո ստիպված են եղել 5 ժամով փակել փողոցը: