Րաֆֆի Հովհաննիսյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հետընտրական Հայաստանին առնչվող հարցեր
Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին:
“Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ
քննարկվել են հետընտրական Հայաստանին, հայ-ամերիկյան հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Զրուցակիցներն ընդգծել են ազատ և արդար ընտրությունների հույժ կարևորությունը և դրանց ապահովման հեռանկարում՝ երիտասարդության ու քաղաքացիական ողջ հասարակության մասնակցության անհրաժեշտությունը:









