ՍԴ–ն քննության է ընդունել ՀԱԿ–ի գործը
ՀՀ սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 19-ի աշխատակարգային նիստում «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և ՍԴ կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա որոշում է ընդունել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա քննության ընդունել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշման հետ կապված վեճին առնչվող գործը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԴ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին «Հայ ազգային կոնգրես» դաշինքը դիմել էր Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքն անվավեր ճանաչելու պահանջով:
ՍԴ տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք նաև, որ դատարանը որոշել է նաև սույն գործի դատաքննությունը նշանակել 2012թ. մայիսի 25-ին, ժամը 10:00-ին:









