Զինվորական շքերթի փորձի ժամանակ Եմենում պայթյուն է որոտացել. 96 զոհ (թարմացված)
Առնվազն 96 մարդ է զոհվել, մոտ 300 մարդիկ վիրավորվել են այսօր Եմենում ռազմական շքերթի փորձի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:
Եմենի մայրաքաղաք Սանաայում տոնակատարության ժամանակ մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել: Ահաբեկիչը զինվորական համազգեստով է եղել և ռումբը պայթեցրել է հենց փորձի անցկացման վայրում:
Շքերթը նախատեսվում էր անցկացնել երեքշաբթի օրը: Դրան ներկա էր լինելու նաև երկրի նախագահ Աբդռաբու Մանսուր Հադին:
Շքերթով պետք է նշվել Հարավային և Հյուսիսային Եմենների միավորման 22-րդ տարեդարձը:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Ալ-Քաիդան:









