Ամերիկացի զույգն իր երեխային «լողացրել» է լվացքի մեքենայում (տեսանյութ)
Օրերս համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես են ամուսիններն ամերիկյան լվացքատներից մեկում իրենց երեխային մտցնում լվացքի մեքենան, տեղեկացնում է «Դեյլի Մեյլ»-ը:
Պարզ երևում է, որ հայրը բացում է լվացքի մեքենայի դռնակն ու երեխային ներս մտցնում, որից հետո միացնում է սարքն, ու հանկարծ հասկանում կատարված անհեթեթությունը:
Ծնողները մի քանի րոպե շարունակ փորձում են անջատել լվացքի մեքենան: Վերջիվերջո, նրանց հաջողվում է երեխային դուրս հանել:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ` երեխայի հայրը լվացքատանը կարդացել է Junior wash $2.95 արտահայտությունն ու այն բառացի հասկանալով` երեխային մտցրել է մեքենայի մեջ:









