Դոմինիկ Ստրոս Կանին կրկին կասկածում են բռնաբարության մեջ
Ֆրանսիական Լիլ քաղաքի դատախազությունը հետաքննում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի հնարավոր մասնակցությունը խմբակային բռնաբարությանը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Խոսքը 2010թ.-ի դեկտեմբերին Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում սեռական խրախճանքների մասին է, որոնց մասնակցության մեջ էլ հենց կասկածվում է նախկին պաշտոնյան:
Հետաքննության համար հիմք են դարձել խրախճանքներին մասնակցած բելգիացի 2 մարմնավաճառների ցուցմունքները, որտեղ նրանցից մեկը պատմել է, որ ԱՄՀ նախկին նախագահը բռնաբարել է իրեն:
Ստրոս Կանի սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալը սկսվել է 1 տարի առաջ. նա ձերբակալվել էր Նյու Յորքում` ամերիկյան Sofitel հյուրանոցի սպասուհիներից մեկի տված ցուցմունքի հիման վրա, որտեղ նա հայտնել էր, որ Ստրոս Կանն իրեն բռնաբարել է:









