Թուրքիան ու Իրանը մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 30 մլրդ դոլարի

17:53 • 21.05.12

Թուրքիայի ու Իրանի մաքսային ոլորտի ներկայացուցիչները երկօրյա բանակցությունների ընթացքում կքննարկեն երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալներն ավելացնելու հարցը, հայտնում է թուրքական Haberler-ը:

 

Հանդիպմանը թուրքական կողմը ներկայացնում է Մաքսային ու կոմերցիոն նախարարության խորհրդական Զիա Ալթունյըլդըզը, իսկ իրանական կողմը` Մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Աբաս Մեմար-Նեժադը:


Մասնավորապես` առաջարկվում է 17 մլրդի հասնող ապրանքաշրջանառությունն առաջիկա 3 տարիներին հասցնել 30 մլրդի: Կքննարկվեն մաքսային ոլորտում առկա խնդիրներն ու համագործակցության նոր ոլորտներ: