«Վաղարշ» ՍՊԸ-ի հիմնադիրը «Լեքսուսով» վրաերթի է ենթարկել 2 հոգու (լուսանկարներ, տեսանյութ)

22:49 • 21.05.12

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Երևանում մայիսի 19-ին տեղի ունեցած վրաերթի փաստով:

 

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 19-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի բնակիչ, 33-ամյա Էդգար Բաղդասարյանը, ով «Վաղարշ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, վարելով «Լեքսուս» մակնիշի 93 DD 999 համարանիշի ավտոմեքենան, Արցախի փողոցի 5/5 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 62-ամյա Պավել Օհանյանին և 6-ամյա Գոհար Օհանյանին:


Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել. վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Մուրացան» բժշկական կենտրոն:

 

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի