Վենեսուելայի երիտասարդական նվագախումբը ղեկավարելու է 14-ամյա դեռահասը

16:23 • 21.05.12

14-ամյա վենեսուելացի Խոսե Անխել Սալազարը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ խմբավարը` ղեկավարելով Վենեսուելայի երիտասարդկան Nueva Esparta նվագախումբը, գրում է The Guardian-ը:

 

Պատանի խմբավարը պետք է իրենից անհամեմատ մեծ 70-80 երաժիշտների հետ աշխատի, ինչը բավական բարդ գործ է: 

 

«Վստահ չեմ, որ ես աշխարհում ամենաերիտասարդ խմբավարն եմ: Կարծում եմ ` որևէ անհայտ փոքրիկ քաղաքում ինձնից ավելի երիտասարդն էլ կարող է գտնվել: Խմբավարի գործն իրենից «անխոսք լեզու» է ներկայացնում: Ես պետք է կարողանամ մարմնիս շարժումներն երաժշտությանը համահունչ դարձնել »,- նշել է Սալազարը:

 

Բացի խմբավարի մասնագիտությունն ընտրելուց Սալազարը ցանկանում է նաև մասնագիտանալ օտար լեզուների ուսումնասիրության մեջ` արտասահմանում ազատ` առանց թարգմանչի օգնության շփվելու համար: