Ռուսաստանում ու ԱՄՆ-ում երաշտի պատճառով ցորենի գները թանկացել են. Bloomberg
Ցորենի համաշխարհային շուկայի հիմնական մատակարարներ Ռուսաստանում ու ԱՄՆ-ում երաշտի կանխատեսումների ֆոնին ցորենի գները թանկացել են` 2011թ.-ի սեպտեմբերից ի վեր` հասնելով ռեկորդային ցուցանիշի, հայտնում է Bloomberg-ը:
Այժմ ցորենի ֆյուչերսների գինը հասնում է 1 բուշելի համար (մոտ 35 լիտր) 7.22 դոլարի: Մեկ շաբաթում գները թանկացել են 16.5%-ով. սա 2007-ից ի վեր ամենաշարունակական աճն է:
«Ռուսաստանի հարավում ու ԱՄՆ-ում չոր եղանակը դարձել են շուկայում շահարկումների պատճառ»,- ասել է վերլուծաբան Լյուք Մեթյուսը:
Ամերիկյան Այովա, Իլինոյս ու Ինդիանա նահանգներում, որոնք ապահովում են ԱՄՆ-ից ցորենի արտահանման 40%-ը, արդեն 7-րդ ամիսն անընդմեջ պահպանվում է բարձր ջերմաստիճան:









