Ադանայում ջրհեղեղ է. քաղաքը կաթվածահար է

17:05 • 22.05.12

Ադանայում առատ տեղումների պատճառով քաղաքում հեղեղումներ են առաջացել: Որոշ փողոցներ ջրի տակ են մնացել: Անելանելի իրավիճակ է ստեղծվել մեքենաների համար:
 

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, շատերը փորձել են սեփական միջոցներով ջրի տակից դուրս բերել իրենց մեքենաները:
 

Քաղաքի Ջեյհան թաղամասում ջուրը լցվել է մարդկանց տներն ու աշխատավայրերը: Ոմանք մնացել են մեքենաների մեջ և չեն կարողացել դուրս գալ:
 

Իսկ երկու դպրոցների 600-ից ավելի աշակերտներ չեն կարողացել մտնել դպրոց, քանի որ դպրոցի բակը նույնպես հեղեղված է եղել: