Ալբանիայում համազգային սուգ է. ուսանողների տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը
ԱլբանիայԻ Էլբասան քաղաքից Սարանդու 50 ուսանողի տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը: Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով երկրի իշխանություններին, վթարի հետևանքով զոհվել է 12 մարդ` 11 աղջիկ ու վարորդը: Եվս 25-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, նրանցից 2-ը գտնվում են կոմայի մեջ:
Դեպքի վայրում են բժիշկները, ոստիկաններն ու փրկարարները: Լրացուցիչ դժվարություններ է առաջացնում այն, որ ավտոբուսն ընկել է 100 մետր բարձրությունից: Վթարի պատճառները դեռ հայտնի են:
Ալբանիայի իշխանությունները մայիսի 22-ը հայտարարել են համազգային սուգ: Երկրի վարչապետ Սալի Բերիշան ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին:









