Ալբանիայում տեղի ունեցած պատահարի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

05:02 • 22.05.12

Առնվազն 11 մարդ զոհվել և ևս 22-ը վիրավորվել են Ալբանիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:

«ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ ավտոբուսը երկրի մայրաքաղաք Տրտանայից հարավ տանող ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և ժայռից ցած է գլորվել:


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ զոհերի թիվը կարող է աճել:


Ըստ տեղեկությունների՝ մոտ 40 ուղևոր տեղափոխող ավտոբուսի վարորդը մահացել է:


Պատահարի պատճառները հետաքննվում են: