Anonymous-ը կոտրել է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքը

09:18 • 22.05.12

Ցանցահենները կոտրել են ԱՄՆ արդարադատության նախարարության ստորաբաժանումներից մեկի կայքը:
Արարքի պատասխանատվությունը ստանձնել է Anonymous խումբը:
 

Նախարարության մամուլի ծառայությունից դեռևս չեն տեղեկացրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել հարձակումը: Հայտնի չէ նաև, թե ցանցահեններին հաջողվե՞լ է արդյոք տեղեկություն գողանալ:
 

Anonymous-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հաջողվել է 1.7 ԳԲ ծավալով ինֆորմացիա վերցնել, այդ թվում` նախարարության հետ համագործակցողների էլեկտրոնային փոստի հասցեներ և այլ կարևոր տեղեկություններ:
 

Կիրակի օրը ցանցահենների խմբավորումը տեղեկացրել էր նաև, որ կոտրել է Չիկագոյի ոստիկանության կայքը: Հարձակումներ իրականացվել էին նաև քաղաքային այլ ենթակառուցվածքների կայքերի վրա: