Աշակերտուհիների ծեծկռտուքի փաստով նյութեր են նախապատրաստվում

15:56 • 22.05.12

Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում մայրաքաղաքի 102 դպրոցի երկու աշակերտուհիների ծեծկռտուքի փաստով: Այս մասին Tert.am –ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Նշենք, որ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր կայքերից մեկին հայտնել էր, որ համացանցում տեղադրված տեսանյութում երևացող դեռահաս աղջիկները, ովքեր միմյանց ծեծում և հայհոյում են, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 102 դպրոցի սաներ են։ Իսկ դեպքը կատարվել և նկարահանվել է 2011 թվականի ապրիլին, և ծեծկռտուքի մասնակից աղջիկներից մեկն արդեն ավարտել է դպրոցը: