Բաղդադը պատվել է դեղին մշուշով (լուսանկարներ)

21:30 • 22.05.12

Այսօր փոշու թանձր շերտը ծածկել է Բաղդադը, գրում է Dailymail պարբերականը:

Ավազահողմը կաթվածահար է արել Բաղդադի երթևեկությունը, ինչի արդյունքում իշխանությունները ստիպված են եղել փակել օդանավակայանը: Ճանապարհների տեսանելիությունը չի գերազանցում մի քանի մետրը: Հազարավոր մարդիկ հայտնվել են հիվանդանոցներում՝ վերին շնչուղիների վնասվածքներով:
 

Նշենք, որ ավազահողմը սովորական երևույթ է Իրաքի համար: Սովորաբար այն սկսվում է մարտին և շարունակվում է մինչև հունիս: Բաղդադը անապատից տարանջատված է արտերի բարակ գծով: