«Բազմազանության» երթին խոչընդոտած մեկ երիտասարդ բերման է ենթարկվել
Մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթի ժամանակ Նկարիչների միության շենքի առջև հավաքված, որպես ազգայնական ներկայացած երիտասարդներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն՝ լրագրող Սիրանույշ Պապյանին վիրավորելու և հայհոյելու համար:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երիտասարդը դեռ ոստիկանական բաժնում է, հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ ազգայնական ներկայացած երիտասարդներ Աբովյան փողոցում կասեցրել էին «Բազմազանության» երթը, կամ ինչպես իրենք էին ձևակերպել, «գեյ» շքերթը, ինչի արդյունքում երթի կազմակերպիչները պատսպարվել էին Նկարիչների միության շենքում և փախել հետնամուտքից:









