Բուլղարիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի մոտակայքում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ զոհեր չկան:
Ինչպես տեղեկացնում է France presse գործակալությունը` երկրաշարժը խուճապի պատճառ է դարձել մայրաքաղաքի բնակչության շրջանում և գիշերը ժամը 03:00-ին քաղաքի բնակիչները դուրս են եկել փողոցներ:
«Հուսով ենք, որ ցնցումներն այլևս չեն կրկնվի: Ես գիտեմ, որ մարդիկ խուճապի մեջ են և դա նորմալ է»,- ասել է երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սոֆիայից մոտ 30 կմ հարավ-արևմուտք, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա:
Ցնցումները զգալի են եղել նաև Թուրքիայի` Բուլղարիային սահմանամերձ որոշ բնակավայրերում:









