Բուրջանաձեն Վրաստանում «երրորդ ուժ» է ձևավորում
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միասնական Վրաստան» ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայից դուրս մնացած գործընկերների հետ խորհրդակցություններ է անցկացնում, հայտնում է vz.ru-ն:
Նա լրագրողներին ասել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում չպետք է կորի ոչ մի ընտրողի ձայն:
«Կան ընդդիմադիր հայացքների տեր ընտրողներ, որոնց դուր չի գալիս այս կամ այն ընդդիմադիր կուսակցությունը: Եթե չի ստացվել ստեղծել միասնական ընդդիմադիր ճակատ, ապա պետք է անել հնարավորը, որպեսզի բոլոր ընդդիմադիր սեգմենտները փակվեն»,- ասել է նա:
Ըստ Բուրջանաձեի` իրենք պայքարելու են միայն իշխանությունների դեմ, այլ ոչ ընդդիմադիրների:
Նա խորհրդակցություններ է վարում «Ազատ Վրաստան» կուսակցության առաջնորդ Կախա Կուկավայի և Քութայիսիի նախկին մարզպետ Թեմուր Շաշիաշվիլիի գլխավորած «Սպիտակները» շարժման հետ:









