Կալիֆոռնիայի ափերում հայտաբերել են 4 տոննա մարիխուանա
ԱՄՆ-ի իրավապահները հայտնաբերել են մոտ չորս տոննա մարիխուանա Կալիֆոռնիա նահանգի՝ Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ: Այս մասին հայտնում Բի-Բի-Սի-ն:
Մարիխուանայի 180 բեռնարկղեր՝ ընդհանուր 3,660 կգ քաշով, հայտնաբերվել են Օրինջ շրջանից 19 կմ հեռավորության վրա:
Կասկածելի հակերի մասին, որոնք լողում էին օվկիանոսում, ափամերձ պարեկը հայտնել է տեղական նավակավարներից մեկը:
Գտածոն այս տարածքում հայտնաբերված թմրանյութերի խոշորագույն խմբաքանակներից մեկն է, որը պատկանում է մեքսիկացի մաքսանենգներին:









