Դիդյե Դրոգբայի «Չելսին» լքելու մասին պաշտոնապես հայտարարվեց
Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքը հաստատում է, որ թիմի 34-ամյա իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան հեռանում է:
«Անկասկած, Դիդյեն հանդիսանում է «Չելսիի» լեգենդը և միշտ կլինի մեր ընտանիքի մի մասնիկը: Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո նա հեռանում է գլուխը բարձր: Նա հասկացել է, որ եկել է նոր փորձությունների ժամանակը», - հայտարարել է «Չելսիի» գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը:
«Ազնվականների» պաշտոնական կայքն իր շնորհակալությունն է հայտնել Դորգբային` 8 տարի թիմին նվիրելու համար և նրան մաղթել է հետագա հաջողություններ:









