Վրաց պատգամավորն Էվերեստի գագաթին «Վրաստանն առանց օկուպացիայի» պաստառ է տեղադրել
Վրաց պատգամավոր ու լեռնագնաց Գիա Տորտլաձեն նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան` Էվերեստի գագաթը, որտեղ տեղադրել է «Վրաստանն առանց օկուպացիայի» պաստառը, հայտնում է vz.ru-ն: Նա հայտարարել է, որ շուտով կվերադառնա հայրենիք և կշարունակի Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի գրավման դեմ բողոքի ակցիաները:
Նա երրորդ անգամ է նվաճում Էվերեստը (8.848 մ), սակայն այս անգամ, ինչպես ինքն է հայտարարել, վերելքը կրել է քաղաքական բնույթ` հիշեցում, որ «Ռուսաստանը գրավել է Վրաստանը»:
Հունվարին Տորտլաձեն նվաճել է նաև Անդերի բարձունքները` այնտեղ նույնպես տեղադրելով Վրաստանի դրոշն ու նմանաբովանդակ պաստառներ:









