Facebook-ի բաժնետոմսերի գները IPO-ից երկու օր անց սկսել են կտրուկ նվազել

04:14 • 22.05.12

Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցի` Facebook-ի բաժնետոմսերի գինը կտրուկ սկսել է նվազել Նյու-Յորքի բորսայում, բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO) իրականացվելուց ընդամենը երկու հետո, հաղորդում է BBC-ն:


Երկուշաբթի առավոտյան բաժնետոմսերի գինը 38 ԱՄՆ դոլար մեկնարկային գնի համեմատ նվազեց 13%-ով:


Ուրբաթ ընկերությունը գնահատվել էր 104 մլրդ ԱՄՆ դոլար: Հենց սկզբից ներդրողները մտահոգություն էին հայտնում, թե կկարողանա՞ արդյոք Facebook-ի շահութաբերության մակարդակը արդարացնել այդքան բարձր գնահատված ընկերության արժեքը: