Ստամբուլում կանխվել է հայկական եկեղեցու հրդեհը
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ հրդեհ է բռնկվել:
Դեռևս չպարզված պատճառներով այրվել է եկեղեցու հարևանությամբ գտնվող 4 հարկանի մի շենք:
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 07:00-ի սահմաններում, կրակը շատ արագ տարածվել է բոլոր հարկերում և հասել մինչև հայկական եկեղեցին:
Այրվել է եկեղեցու պատի մի հատվածը, սակայն դեպքի վայր հասած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի հետագա տարածումը: Հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:









