Եգիպտական դատարանը ազատազրկման է դատապարտել ցուցարարների սպանած ոստիկաններին
Եգիպտական դատարանը հեռակա կարգով 10 տարվա ազատազրկման է դատապարտել 5 ոստիկանների, որոնք մեղադրվում էին ցուցարարների սպանության համար, հայտնում է Washington Post-ը:
Գիզայի քրեական դատարանը ևս 2 ոստիկանի մեկական տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել. նույն մեղադրանքով ևս 10 ոստիկան արդարացվել է:
Ընդհանուր առմամբ 17 ոստիկան էր անցնում 2011-ի եգիպտական դեպքերի ժամանակ Գիզայում 5 ցուցարարի սպանելու և 17-ին վնասվածքներ հասցնելու գործով:
Այդ ժամանակ ավելի քան 800 ցուցարար էր սպանվել:









