Լոռիում կարկուտը գյուղնշանակության մոտ 220 հա ցանքատարածք է վնասել

12:18 • 22.05.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 21-ին, ժամը 15.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ մայիսի 20-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու Միխայլովկա գյուղի մոտ 220 հա գյուղա¬տնտեսական նշանակության ցանքատարածքներ:

 

Ստեղծվել է հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար: Ըստ ԱԻՆ ամփոփ տեղեկագրի՝ տարածքը ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: