Հնդիկ կանայք զենքով են շրջում բռնությունների զոհ չդառնալու համար
Վերջին շրջանում Հնդկաստանի միջին և հարուստ խավի կանանց շրջանում դրսում զենք կրելու միտում է նկատվում, գրում է The Guardian-ը:
Պատճառը երկրում կանանց նկատմանբ հարձակումների և բռնությունների թվի կտրուկ աճն է: Թեև Հնդկաստանի ողջ տարածքում զենք կրող կանաց կոնկրետ թիվը հայտնի չէ, սակայն միայն այս տարվա ընթացքում միայն Փանջաբ նահանգում 31300 կին զենք կրելու թույլտվութուն է ստացել:
«Կարծում եմ` սա ինքնապաշտպանության համար լավագույն միջոցն է: Ես ինձ հետ եմ վերցնում ատրճանակս` խանութ, տաճար, զբոսանքի և ընդհանրապես տնից դուրս գալիս: Գողություններն ու բռնություններն այնքան են շատացել, որ զենք կրելն անհրաժեշտություն է դարձել»,- նշել է 3 տարուց ավել ատրճանակ կրող Անիտա Դիհման Դասը:
Հնդկաստանի Զենքի ազգային կազմակերպությունը, օրինական ճանապարհով զենքի թույլտվություն ստանալ չկարողացող կանանցից բազմաթիվ բողոքներ ստանալու պատճառով կոչ է արել իշխանություններին հեշտացնել զենքի կրման թույլտվության տրամադրման գործընթացը:
Զենքի վաճառքով զբաղվողներն անչափ ոգևորվել են իրենց առաջարկված արտադրանքի սպառման արագ տեմպերով:









