Իրանը երկրի միջուկային օբյեկտներն ուսումնասիրելու թույլտվություն է տվել

12:40 • 22.05.12

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն համաձայնության է եկել Իրանի իշխանությունների հետ` երկրի միջուկային օբյեկտներն ուսումնասիրելու թույլտվություն ստանալու հարցում, հաղորդում է Associated Press-ը:

 

Ամանոն այլ մանրամասներ չի հրապարակել, սակայն նշել է, որ թույլտվության վերաբերյալ համաձայնագիրը շուտով կստորագրվի:

 

Ավելի վաղ ՄԷՄԳ ղեկավարը նշել էր, որ Թեհրանում կայացած բանկցություններն անկասկած դրական ազդեցություն կունենան Իրանի և «վեցնյակի»` մայիսի 23 –ին Բաղդադում կայանալիք հանդիպումների վրա: