Սոչիում բեռնատարը քանդել է նորակառույց կամուրջը

18:22 • 22.05.12

Սոչիի Ֆաբրիցիուսի փողոցում նորակառույց կամուրջը փլվել է, երբ dրա տակով անցնող «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենան դիպել է հիմքերից մեկին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով քաղաքի իրավապահ մարմիններին:

 

Բեռնատարի վրա է թափվել 60 տոննա բետոնե սալիկ, ինչի հետևանքով մեքենայում գտնվող 2 մարդիկ տեղում մահացել են:

Դեպքի հանգամանքները ճշտվում են: Ողբերգության վայրում են փրկարարներն ու ոստիկանները: