Մավրիտանիայում կանանց արգելվել է նախագահ դառնալ

18:31 • 22.05.12

Մավրիտանացի կանայք իրենց դժգոհությունն են արտահայտել երկրի նախագահի կողմից ընդունված նոր օրենքի դեմ, ըստ որի` թեև կանայք իրավունք ունեն մասնակցել նախագահական ընտրություններին, նրանց արգելվում է նախագահ դառնալ, գրում է «Ալ արաբիա»-ն:

 

«Կանայք զվարճանքի համար կարող են մասնակցել նախագահական ընտրություններին, սակայն բուն պաշտոնը զբաղեցնելու իրավունք չունեն»,- նշել է նախագահի խորհրդականներից մեկը:

 

Մավրիտանիայի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունն արդեն քննադատել է այս որոշումը` նշելով, որ այն կնոջ իրավունքների բավական կոպիտ ոտնահարում է: Բացի այդ, այն հակասում է երկրի սահմանադրությանը, որտեղ նշվում է, որ երկրի բոլոր քաղաքացիները իրավահավասար են: