Տղամարդը ցատկել է Նիագարայի ջրվեժից և կենդանի մնացել
Կանադայում մի տղամարդ ցատկել է Նիագարայի ջրվեժից, սակայն կենդանի է մնացել: Ենթադրվում է, որ նա փորձել է ինքնասպան լինել:
Ոստիկանները տեսել է, թե ինչպես է տղամարդը անցել արգելապատից և «գիտակցաբար ցած նետվել»: 55 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, մի քանի կող կոտրել:
Չնայած լուրջ վնասվածքներին` նա ինքնուրույն ափ է հասել:
Փրկարարները համոզված են, որ տղամարդու բախտը պարզապես բերել է: Նրանց կարծիքով նա ընկել է հորձանուտը և կարողացել է լողալ:
Տղամարդը պատմությանը հայտնի երրորդ անձն է, ում հաջողվել է առանց անվտանգության միջոցների ցատկել Նիագարայի ջրվեժից և կենդանի մնալ:









