Թուրքմենստանում արգելվել է «Հայրենական մեծ պատերազմ» բառակապակցությունը
Թուրքմենստանի իշխանությունները մայիսի 10-ից արգելել են զանգվածային լրատվամիջոցներին նախկին ԽՍՀՄ-ի և նացիստական Գերմանիայի միջև դիմակայության մասին նյութերում օգտագործել «Հայրենական մեծ պատերազմ» բառակապակցությունը` կարգադրելով այն փոխարինել «1941-1945թթ. պատերազմ» արտահայտությամբ:
Երկրի մշակույթի նախարարությունից, որտեղից ստացվել է համապատասխան կարգադրությունը, նման «անվանափոխության» պատճառների մասին չեն հայտնել:
Արգելքի նախօրեին` մայիսի 9-ին, լրատվամիջոցներն օգտագործել են «Հայրենական մեծ պատերազմ» արտահայտությունը, սակայն արդեն մեկ օր անց հեռուստատեսությամբ ու ռադիոյով նման արտահայտություն չի հնչել:
Տեղի լրատվամիջոցների համաձայն` երկրի իշխանությունները, զգուշանալով Մոսկվայի խիստ վերաբերմունքից, չեն բարձրաձայնել «անվանափոխության» մասին:









