Մահացել է հեռակառավարման վահանակի գյուտարարը

23:59 • 22.05.12

Ամերիկացի ինժեներ Յուդժին Փոլլին, ով հայտնի էր դարձել որպես հեռուստացույցի հեռակառավարման վահանակի գյուտարար, մահացել է Չիկագոյում՝ 97 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
 

Բժիշկների խոսքով, գյուտարարիի մահն ուներ բնական պատճառներ:
 

Փոլլին մշակել էր հեռակառավարման վահանակը 1955թ-ին և անվանել այն Flash-Matic: 1997թ-ին իր գյուտի համար ինժիները արժանացել էր «Էմմի» մրցանակի: