Հայկոմկուսի առաջին քարտուղարը կոչ է անում չանդրադառնալ «գեյերին-մեյերին». Այդպիսի մարդիկ չպետք է ապրեն Երևանում

14:45 • 22.05.12

Հայկոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը անասելի բարկացած է երեկ Երևանում անցկացված «Բազմազանության երթից», քանի որ համասեռամոլությունը համարում է հավատափոխությանը հավասարազոր երևույթ:

 

Tert.am –ի հետ զրույցում Ռուբեն Թովմասյանը հավելեց. «Ես, որպես Երևանում ծնված հայ մարդ, գտնում եմ, որ էդ գեյերին-մեյերին նույնիսկ չարժի անդրադառնալ ոչ հեռուստատեսությամբ, ոչ մյուս լրատվամիջոցներով: Դրանց վզակոթին տալով, ուզում եմ մի բառ օգտագործել, «լարվեն» ստեղից: Թող անունը չդնեն՝ հիվանդ են, չգիտեմ ինչ են, ինչ ուզում են լինեն: Բայց որ դա ահավոր բան է հայ ժողովրդի համար… Եվ այդպիսի մարդիկ չպետք է ապրեն Երևանում, ուր մնաց պառադ անեն՝ ինչ անվան տակ էլ լինի»:

 

Ռուբեն Թովմասյանը շատ հուզված էր, քանի որ կյանքում առաջին անգամ է «գեյերի» թեմայով խոսում: