Որտե՞ղ և ինչպե՞ս է Ազնավուրը նշելու տարեդարձը

15:37 • 22.05.12

Շառլ Ազնավուրը իր 88-ամյակը տոնելու է Սենեգալում՝ Սեն Լուիում, տեղեկացնում են սենեգալյան լրատվամիջոցները:

 

Նա, մասնավորապես, մասնակցելու է Սեն Լուիի միջազգային ջազ փառատոնի բացմանը, որը տեղի է ունենալու վաղը և տևելու է մինչև մայիսի 28-ը: Փառատոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ազնավուրի տարեդարձի առիթով հանդես կգա հայտնի ֆրանսիացի դաշնակահար և կոմպոզիտոր Ռենե Ուրտրեգերը:

 

«Ֆրանսիական շանսոնի լեգենդը իր ներկայությամբ կզարդարի փառատոնի 20-ամյակի միջոցառումը». գրում է au-senegal.com-ը:

 

Միջոցառումը կայանում է Յուսու Նդուրի աջակցությամբ, որին կոչում են «Աֆրիկայի ամենահայտնի երգիչ»: Նդուրը նաև Սենեգալի մշակույթի նախարարն է: 2010-ին հենց նրա հետ էր, որ Ազնավուրը երգ ձայնագրեց ՝ օգնելու համար Հայիթիի երկրաշարժից տուժածներին: