Բակո Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին հանդիպել է նույն օրն Արցախ ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի մի խումբ անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, Արցախ-Ֆրանսիա կապերին և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը նշել է նման հանդիպումների հաճախակի անցկացման կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Միաժամանակ նախագահն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր մարմնի հետ համագործակցության ընդլայնման մեջ:
Երկուստեք նշվել է այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման կարևորությունը:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:









