Սեքս սկանդալի պատճառով իրանցի դիվանագետը ազատվել է պաշտոնից
51-ամյա իրանցի դիվանագետ Հեքմատոլլա Ղորբանին ազատվել է պաշտոնից՝ Թեհրան վերադառնալուց անմիջապես հետո: Նա մեղադրվում էր Բրազիալիայի լողավազաններից մեկում 4 անչափահաս երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու մեջ: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:
Ղորբանին ձերբակալվել էր Բրազիլիայում, սակայն դիվանագիտական անձեռնամխելիության առկայության պատճառով ազատ էր արձակվել և արտաքսվել Իրան:
Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն հետաքննություն էր անցկացրել և եկել էր այն եզրակացության , որ դեսպանատան աշխատակիցի վարքագիծը «անընդունելի է մուսուլմանական բարոյականության համար և հակասում է ներկայիս վարչական նորմերին»:
Բրազիլիայի կառավարությունը, ով պահպանում է լավ առևտրային կապեր Իրանի հետ, Թեհրանին բողոքի նոտա էր հղել:









