Երեկ Սեբաստիա փողոցում ավտովթարի ենթարկված վարորդը հիվանդանոցում մահացել է (լուսանկարներ)
Երեկ՝ մայիսի 21-ի երեկոյան, «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նույն օրը Երևանի Սեբաստիա փողոցում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում վնասվածքներ ստացած Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ 24-ամյա Դավիթ Ավետիսյանը։ Ինչպես Tert.am–ին երեկ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գիշերը ժամը 01.40-ի սահմաններում Դավիթ Ավետիսյանը, վարելով «ԲՄՎ» մակնիշի 32 ՍՏ 084 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընդհարվել Սեբաստիա փողոցի 3ա հասցեի դիմաց գտնվող հաստաբուն ծառին, որից հետո բախվել նույն հատվածում գտնվող կանգառի նստարանին։
Դեպքի վայր ժամանած 1-03 շտապբուժօգնության ծառայության բրիգադը ծանր մարմնական վնասվածքներով Դավիթ Ավետիսյանին տեղափոխել էր «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ ավելի ուշ նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի









