Սոմալիի իշխանությունները իսլամիստների դեմ ծանր հրետանի են կիրառում
Աֆրիկյան միությունն ու Սոմալիի կառավարությունը իսլամիստական «Ալ Շաբաբ» խմբավորման դեմ զանգվածային հարձակողական գործողություններ են կազմակերպել, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Հարձակողական գործաղություններին, որոնք տեղի են ունեցել մայրաքաղաք Մոգադիշոյից 30կմ հեռավորության վրա, տանկեր և հրետանի է ներգրավված եղել։
1991թ. Բռնատիրական ռեժիմի անկումից հետո, Սոմալին դադարել է իբրև միացյալ պատություն գոյություն ունենալ:
Այս պահի դրությամբ միջազգային հանրության կողմից իբրև լեգիտիմ իշխանություն ճանաչում է ստացել միայն Սոմալիի դաշնային կառավարությունը, սակայն այն ղեկավարում է երկրի միայն մի մասը։
Երկրի հարավում իշխում են տեղական իշխանությունները, այդ թվում «Աշ Շաբաբ» խմբավորումը, որը սերտ կապերի մեջ է «Ալ Կաիդա»-ի հետ։









