SSJ-100 ինքնաթիռի՝ ընկնելը նախազգուշացնող ֆունկցիան աշխատում էր
Ինդոնեզիայում կործանված SSJ-100 ինքնաթիռի՝ երկրի հետ բախման մասին նախազգուշացման ֆունկցիան աշխատում էր: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը՝ վկայակոչելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությանը:
Երկուշաբթի օրը ռուսական պատվիրակությունը՝ փոխնախարար Յուրի Սլյուսարի գլխավորությամբ, և Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեն ստորագրել են Superjet-100 ինքնաթիռի վթարի հետաքննության մասին արձանագրությունը:
Փաստաթղթում նշվում է, որ ձայնագրիչի տվյալների վերլուծությունը սահմանված է հետևյալ կերպ. ինքնաթիռի ագրեգատների և համակարգերի խափանման նշաններ չկան, T2CAS և երկրի բախման մասին նախազգուշացման ֆունկցիան թռիչքի ժամանակ աշխատում էր և անձնակազմին տեղեկություններ էր հաղորդում:









