Ստեփան Դեմիրճյանը գնում է խորհրդարան. Գրիգոր Հարությունյան

16:22 • 22.05.12

Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերցնում է պատգամավորական մանդատը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:


«Իհարկե, գնում է խորհրդարան»,-ասաց Գրիգոր Հարությունյանը և հիշեցրեց, որ Ստեփան Դեմիրճյանը երբեք չի հայտարարել, թե չի վերցնելու պատգամավորական մանդատը:


Նշենք, որ երբ «Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ համամասնական ցուցակի երրորդ համարն զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ինքնաբացարկի դիմումներից հետո շրջանառվում էր նաև Ստեփան Դեմիրճյանի հնարավոր ինքնաբացարկի մասին լուրը. վերջինս Tert.am-ին ասել էր, թե այդ մասին կհայտնի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո: