Բրիտանական օրհներգի ժամանակ ոտքի չկանգնելու համար թեյարանի տիրուհին դուրս է վռնդել հաճախորդներին
Մեծ Բրիտանիայի Դարհեմ մարզի Սթենհոփ գյուղի Royal Teas թեյարանի տիրուհին սրահից դուրս է վռնդել բոլոր այն այցելուներին, ովքեր օրհներգի ժամանակ չեն ցանկացել ոտքի կանգնել, տեղեկացում է «Թելեգրաֆ»-ը։
Թեյարանի տիրուհին՝ 55-ամյա Անիտա Աթկինսոնը, ով նաև թագավորական ընտանիքին առնչվող պարագաների մեծ հավաքածու ունի ու դարձել է «Գինեսի» ռեկորդակիր, այդ երեկո իր ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ որոշել է Մեծ Բրիտանիայի օրհներգը հնչեցնել։
«Ես ընդամենը ցանկանում էի մի փոքր ուրախացնել հյուրերին և թեյարանի այցելուներին, և մենք որոշեցինք ազգյին օրհներգը կատարել»,- ասել է Աթկինսոնը։
Նրա հավաստմամբ՝ որոշ հաճախորդներ օրհներգի ժամանակ ոտքի են կանգնել, նույնիսկ ձեռքերը սեղմել են կրծքներին, սակայն ոմանք կանգնելու ցանկություն չեն ունեցել։
Ավելի ուշ Աթկինսոնը բոլոր նստածներին խնդրել է ոտքի կանգնել, հայտնելով, որ օրհներգը հնչում է նաև թագուհու պատվին։ Ադյուհանդերձ, «համառ» ացելուները այդպես էլ ոտքի չեն ելել և թեյարանի տիրուհին իր աշխատակիցների օգնությամբ դուրս է վռնդել նրանց։









