Մոսկովյան ռեստորանում հրաձգությունից հայեր են տուժել
Մոսկվայում՝ Յարոսլավլյան մայրուղու Тико ռեստորանում, բախում է տեղի ունեցել հյուրերի միջև, ինչի հետևանքով 2 մարդ հրազենային վնասվածք է ստացել, հայտնում է Life News-ը:
Նրանք են 57-ամյա Սահակ Կարապետյանը, որի դեպքում փամփուշտը աչքին է դիպել, և նրա 34-ամյա ընկեր Արտակ Հարությունյանը՝ աջ ազդրի վնասվածքով:
Երկուսին էլ տեղափոխել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտ:









