Տոկիոյում բացվել է աշխարհի ամենաբարձր աշտարակը
Այսօր Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել աշխարհի ամենաբարձր աշտարակի (634 մ) Tokyo Skytree –ի պաշտոնական բացումը, հաղորդում է Associated Press-ը:
Բացմանը ներկա են եղել 8 հազարից ավել մարդիկ, ովքեր հերթ էին կանգնել արագընթաց վերելակներով աշտարակի գագաթին հասնելու` և քաղաքի գեղեցիկ համայնապատկերով հիանալու համար:
Skytree-ն պաշտոնապես ճանաչվել է որպես աշխարհի ամենաբարձր աշտարակ և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:
Նախատեսվում է աշտարակն օգտագործել հեռուստա և ռադիո հեռարձակումների համար:









