Տրանսկովկասյան մայրուղին փակ է քարաթափի պատճառով

04:48 • 22.05.12

Տրանսկովկասյան մայրուղին, որը Ռուսաստանը կապում է Հարավային Օսիայի և ապա նաև Հայաստանի հետ, երկուշաբթի փակվել է քարաթափի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով Հյուսիսսային Օսիայի ԱԻՆ վարչության մամուլի պատասխանատու Յուլյա Ստարչենկոին:


Ստարչենկոյի խոսքով, քարաթափի պատճառով Բուրոն բնակավայրի շրջանում Տրանսկամը մայիսի 21-ից 2 օրով փակ կլինի:


Իրավիճակը կհստականա մայիսի 22-ին՝ ժամը 8:00-ի սահմանում: